Hayutyun.am կայքի միջոցով Դուք հնարավորություն ունեք.

  • Հաղորդակցվել հայերեն լեզվով
  • Անմիջական շփման մեջ լինել ողջ աշխարհի հետ
  • Քարտեզի միջոցով գտնել Ձեր ընկերներին, բարեկամներին, հարազատ մարդկանց, համադասարանցիներին, աշխատակիցներին
  • Ձեռք բերել նոր և հետաքրքիր ծանոթություններ

Գրանցում

Դուք կարող եք հեշտությամբ դառնալ «Հայության» անդամ՝ լրացնելով հետևյալ դաշտերը.

Նշելով ձեր երկիրը և քաղաքը՝ Դուք անմիջապես կհայտնվեք «Հայության քարտեզի» վրա:

Էլ. փոստի միջոցով Դուք գրանցվում եք կայքում և ստանում եք հղում կայքում ակտիվանալու համար:

Ձեր Էլ.փոստի հասցեին են ուղարկվում ինչպես Ձեր անձնական էջում, այնպես էլ www. Hayutyun.am կայքում տեղի ունեցող փոփոխություններն ու նորությունները:

Դուք չեք կարող անցնել հաջորդ էջ, եթե չլրացնեք բոլոր դաշտերը:

էլ. փոստը ստուգելուց և գրանցումն ակտիվացնելուց հետո միայն կարող եք օգտվել Ձեր անձնական էջից:

«Ես»

«Ես» բաժինը ներառում է Ձեր անձնական տեղեկությունները, լուսանկարները, միավորումները, ինչպես նաև մասնագիտական գործունեությունը:  Բաժինը հնարավորություն է տալիս տեղադրել լուսանկարներ, ավելացնել կամ փոփոխել անձնական, ինչպես նաև մասնագիտական տեղեկություններ և  միավորումներ:

Ինչ կա, չկա

Կայքի գլխավոր «Ինչ կա, չկա» էջում Դուք կարող եք տեսնել «Հայության քարտեզը», Ձեր ընկերներին, ընկերների ընկերներին, հյուրերին, ընտրյալներին, ինչպես նաև հետևել կայքի ներսում տեղի ունեցող փոփոխություններին և նորություններին:

«Հայության քարտեզ»

«Հայության քարտեզ»-ը Hayutyun.am կայքի անձնական քարտեզն է, որը հնարավորություն է տալիս տեսնել կայքում գրանցված բոլոր գործածողներին ողջ աշխարհից, ինչպես նաև որոնել մարդկանց: Գրանցվելով hayutyun.am կայքում և լրացնելով համապատասխան դաշտերը (երկիր, քաղաք)` Դուք անմիջապես հայտնվում եք «Հայության քարտեզի» վրա:

Որոնում

Hayutyun.am կայքն իր գործածողներին տալիս է որոնման մեծ հնարավորություն:

Որոնումը կարող եք իրականացնել ինչպես «Հայության քարտեզի» միջոցով, այնպես էլ «Որոնում» բաժնից:

Հաղորդակցություն

Hayutyun.am կայքն իր գործածողներին տալիս է հաղորդակցվելու լայն հնարավորություններ:

Հաղորդակցվել կարող եք ինչպես հասարակ հաղորդագրությունների, այնպես էլ CHAT-ի միջոցով: CHAT-ն ավելի արագ և դյուրին է դարձնում Ձեր ընկերների հետ հաղորդակցումը:

Հաղորդագրությունն

Chat